Ինովացիա

Windows-ով աշխատող համակարգիչներում կրիտիկական խոցելիություն են գտել

1 րոպեի ընթերցում

Windows-ով աշխատող համակարգիչներում կրիտիկական խոցելիություն են գտել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետները Windows-ով աշշխատող համակարգիչներում խոցելիություն են հայտնաբերել, որը չարագործներին թույլ Է տալիս սարքավորման մեջ վիրուսներ զետեղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Zero Day Initiative հետազոտական ընկերության կայքում: Խոցելիությունը հայտնաբերել են Windows 7-ի JET Database Engine տվյալների բազայի աշխատանքում, սակայն, վերլուծաբանների տեղեկատվության համաձայն, սպառնալիքի տակ կարող են լինել Windows բոլոր օպերացիոն համակարգերը:

Մասնագետները Microsoft ընկերությանը նախազգուշացրել Էին սպառնալիքի մասին, սակայն 120 օրվա ընթացքում մշակողները ոչ մի ուղղում չեն մտցրել եւ չեն գտել պաշտպանության մեխանիզմներ:

Փորձագետների կարծիքով, խոցելիությունը թույլ Է տալիս հեռավորությունից գործարկել համակարգչի կոդը եւ զետեղել վնասաբեր ծրագրեր: Դա հնարավոր Է դառնում այն բանից հետո, երբ օգտատերը բացում Է հաքերների կողմից հատուկ ստեղծված ֆայլը՝ JET ձեւաչափի տվյալներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում