Life

«Մանկական Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի L.E.V.O.N-ը

1 րոպեի ընթերցում

«Մանկական Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի L.E.V.O.N-ը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2018» երգի մրջազգային մրցույթում, որը կանցկացվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա նոյեմբերի25-ին, մեր երկիրը կներկայացնի L.E.V.O.N-ը՝ համանուն երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պարզ դարձավ սեպտեմբերի 22-ին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող«Դեպի «Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլից հետո:

«Դեպի «Մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցում էր23երգիչ-երգչուհի: Երկու կիսաեզրափակիչներից հետո եզրափակիչ փուլ անցավ տասըմասնակից՝ Անին, Անահիտ Առաքելյանը, Հարութ Հարությունյանը, Լիլին, Վովան, Սերժ Առաքելյանը, Վարդան Մարգարյանը, Էլիզան, L.E.V.O.N-ը և Լիան:

Մրցույթի հաղթողը որոշվեց պրոֆեսիոնալ ժյուրիի, մանկական ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում:

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում ՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում