Life

KISS խումբը հայտարարել Է համերգային գործունեությունն ավարտելու մասին

1 րոպեի ընթերցում

KISS խումբը հայտարարել Է համերգային գործունեությունն ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: KISS ամերիկան ռոք-խումբն ազդարերել Է հրաժեշտի շրջագայության մասին, ինչից հետո կդադարեցնի իր համերգային գործունեությունը: Խմբի այդ որոշման մասին հայտնել Է KISS-ի վոկալիստ Պոլ Սթենլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա կլինի մեր վերջին շրջագայութունը: Այն կդառնա ամենատպավորիչ, ամենամեծ շոուն, որը մենք երբեւիցե արել ենք: Մեզ սիրող մարդիկ, եկե՛ք: Նրանք, ովքեր երբեք մեզ չեն տեսել, եկել Է ժամը»,- հայտարարել Է Սթենլին merica՚s Got Talent շոուի եզրափակիչ թողարկման ժամանակ:

Ավելի ուշ խմբի մյուս մասնակիցը՝ Ջին Սիմոնսը, իր Instagram-ում լուսանկար Է հրապարակել՝ շրջագայության ծանուցմամբ, որն ստացել Է «End of the road» անվանումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում