Life

Էմինեմի նոր երգը YouTube-ում գերազանցել է դիտումների ռեկորդն առաջին 24 ժամվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

Էմինեմի նոր երգը YouTube-ում գերազանցել է դիտումների ռեկորդն առաջին 24 ժամվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էմինեմի նոր թրեքը՝ «Killshot»-ը, մեկ օրում YouTube-ում հավաքել Է 38 միլիոնից ավելի դիտում՝ գերազանցելով հիփ-հոփ կոմպոզիցիաների ռեկորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Billboard-ը:

Բացի այդ, հոլովակը այս ցուցանիշով երրորդն Է դարձել տեսահոսթինգի ողջ պատմության մեջ:

«Killshot» թրեքը Էմինեմի պատասխանն Է Machine Gun Kelly ռեփերի «Rap Devil» դիսսին (կատարողի ձայնագրություն, որում նա անհարգալից Է արտահայտվում ուրիշի մասին): Երաժիշտները հակամարտում են այն պատճառով, որ 2012 թվականին Machine Gun Kelly-ն Twitter-ում կոպիտ ձեւով Է արտահայտվել Էմինեմի դստեր՝ Հեյլիի մասին: Նախորդ ռեկորդը պատկանում Էր հիփ-հոփ կատարողներ Kanye Westին եւ Lil Pump-ին: «I Love It» երգի նրանց հոլովակը 13,9 մլն դիտում Էր հավաքել առաջին 24 ժամվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում