Հասարակական

Շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Չայկովսկու անվան դպրոցում սովորող աշակերտների ծնողներից դրամահավաքի մասին դիմում-բողոք Կրթության և գիտության նախարարությունը չի ստացել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով այն նկատառումը, որ ծնողները բողոքում են, թե դպրոցում կավիճի, մատյանի փող են հավաքում։

«Ես չեմ ասել, որ նման դրամահավաքները զրոյական կդառնան։ Բայց շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել դպրոցներ և կան այդպիսի դպրոցներ, ունենք բողոքներ և միջոցներ ձեռնարկում ենք դրամահավաքը կանխելու համար։ Հիմա Չայկովսկու անվան դպրոցից որևէ դիմում–բողոք չենք ստացել, հենց ստանանք, կանդրադառնանք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում