Համացանցի դոմենային անունների պաշտպանության բանալու՝ աշխարհում առաջին նորացումը կկայանա հոկտեմբերի 11-ին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անունների եւ համարների շնորհման ինտերնետ-կորպորացիայի (ICANN) վարչությունը հաստատել Է կրիպտոգրաֆիական բանալիների փոխարինման պլանը, որոնք որպես պաշտպանություն են ծառայում Համացանցի դոմենային անունների համակարգի (DNS) համար: Ինչպես ասված Է ICANN-ի հաղորդագրության մեջ, անցումը նոր բանալիների կկայանա հոկտեմբերի 11-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բանալիներն առաջին անգամ են նորացվելու 2010 թվականին դրանց հայտնվելու պահից ի վեր: Նորացումը կսկսվի հոկտեմբերի 11-ին Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին:
ICANN-ի վարչության նախագահ Շերին Շալաբին ընդգծել Է, որ դա կարեւոր քայլ Է անվտանգ եւ խափանումների նկատմամբ կայուն DNS-ի ապահովման համար:
ICANN-ում նախազգուշացրել են, որ մի շարք ինտերնետ-օգտատերեր, որոնց ցանցային օպերատորները կամ ինտերնետ-պրովայդերները պատրաստ չեն լինի բանալու փոխարինմանը, կարող են խնդիրների բախվել: Դրանք կարող են ի հայտ գալ ռեսուրսի անունը թվային IP հասցեի վերափոխելիս, որը համակարգիչներն օգտագործում են միմյանց հետ միանալու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: