Տարածաշրջանային

Ադրբեջանցի միլիարդատերը մեղադրվում է հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի մեջ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի միլիարդատերը մեղադրվում է հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ միլիարդատեր Թելման Իսմայիլովը, ով «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատերն է, իր զարմիկ Զաուր Մարդանովի հետ մեղադրվում է 2004թ.-ին հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Մեյդան»-ը:

Միլիարդատիրոջ և նրա զարմիկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Հետաքննության վարկածի համաձայն՝ 2004թ. Իսմայիլովը և նրա զարմիկը փորձել են առևանգել Ավրաամ Ռուսոյին, և ստիպել նրան համերգային համատեղ գործունեություն ծավալել:

Մեղադրվող կողմը հրաժարվում է առաջադրված մեղադրանքներից և դրանք համարում անհեթեթ:

«Ամբողջովին պարզ է, որ այդպիսի բան չի եղել»,- ասել է մեղադրվող կողմի փաստաբանը:

Սեպտեմբերի 18-ի դատավարությամբ Իսմայիլովի համար պետք է խափանման միջոց ընտրվի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում