ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը հովանավորել է «Գյուղական կյանքի եւ ավանդույթների» փառատոնը Երևանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը «Զայիդի տարի» նախաձեռնության շրջանակներում հովանավորել է «Գյուղական կյանքի եւ ավանդույթների» փառատոնը, որի նպատակն է ուշադրության արժանացնել գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց ավանդույթներին և դրանց զարգացմանը, ինչպես նաև նյութական օժանդակություն տրամադրել Հայաստանի տարբեր շրջանների և գյուղերի կանանց՝ ներկայացնելու իրենց նախագծերն ու ձեռագործ աշխատանքները։

Հատկանշական է, որ «Զայիդի տարի» ծրագիրը նախաձեռնել է ԱՄԷ կառավարությունը երկրի հիմնադիր Շեյխ Զայիդ բն Սուլտան ալ Նահյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, որի նպատակն է ամրապնդել և ողջ աշխարհում տարածել այն արժեքները, որոնց սկիզբ է դրել երկրի հիմնադիրը։ Այդ արժեքների թվում է կանանց օժանդակելն ու հզորացնելը ոչ միայն ԱՄԷ-ում, այլև ողջ աշխարհում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնի բացմանը խոսքով հանդես է եկել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ալ- Սալամին՝ նշելով, որ ԱՄԷ դեսպանատունն արդեն երրորդ տարին անընդմեջ աջակցում է այս նախաձեռնությանը՝ կարևորելով կին ֆերմերների դերը գյուղատնտեսության և ավանդական արհեստագործության և այլ ոլորտներում։

Փառատոնը հնարավորություն է ընձեռել զարգացնել կին ֆերմերների աշխատանքը, կազմակերպել հանդիպումներ, իրականացնել փորձի փոխանակում, գտնել նոր և իրական շուկաներ ու հնարավորություններ իրենց արտադրանքի համար:

Փառատոնի առաջին օրը ներկայացվել են տեղեկություններ ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայիդի ժամանակաշրջանից ի վեր էմիրաթցի կնոջ դերի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԵՊՀ ուսանողուհիների վերջերս ԱՄԷ կատարած այցին, որի ընթացքում նրանք ծանոթացել են էմիրաթցի կանանց զարգացման փորձին։

Փառատոնին ներկա են գտնվել պետական պաշտոնյաներ, ովքեր բարձր են գնահատել Էմիրություններում քաղաքակրթության զարգացումը տարբեր ոլորտներում, կանանց դերի հզորացումը, ինչպես նաև ողջունել են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան աջակցությունը կրթական, առողջապահական և այլ ոլորտներում։

Հայերեն English

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը