Հայաստանում այլևս չկան արտոնյալներ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Le Monde-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա այցի ընթացքում հարցազրույց է տվել ֆրանսիականLe Mondeպարբերականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր՝ իշխանության գալուց հետո Հայաստանում այլևս չկան արտոնյալներ և արտոնություններ, աննախադեոպ պայքար են մղում ստվերային տնտեսության և կոռուպցիայի դեմ:

Իշխանության գալուց չորս ամիս անց` Հայաստանում ի՞նչ եք կարողացել փոխել:

– Մամուլն այսօր ազատ է առավել, քան երբևէ: Առաջին անգամ երրորդ հանրապետության պատմության մեջ այլևս չկան արտոնյալներ կամ արտոնություններ: Մենք աննախադեպ պայքար ենք մղում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ: Տնտեսական մենաշնորհներ այլևս չկան: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ, որոնք պատմության մեջ ամենաազատը կդառնան: Ի տարբերություն այլ հեղափոխությունների, համենայն դեպս` նրանց, որոնք ինձ հայտնի են, մեր դեպքում հեղափոխությանը չհաջորդեց տնտեսության անկումը: Հակառակը, ցուցանիշները դրական են, կապիտալը վերադառնում է երկիր, անշարժ գույքի գներն աճում են, բանկերում ավանդներն աճում են: Մենք հաջողեցինք ուղիղ ժողովրդավարական կառավարման համակարգ ստեղծելու գործում:

Ձեզ խորհրդարանն ընտրեց հանրային ճնշման ներքո, բայց այնտեղ շարունակում են մեծամասնություն կազմել նախորդ` Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընտրված պատգամավորները: Դա ընդունելի՞ է:

– Երբ խորհրդարանն ինձ վարչապետ էր ընտրում, ես կարող էի միայն 4 ձայնի վրա հույս ունենալ, որից մեկը իմն էր: Այս խորհրդարանը սև բիծ է մեր քաղաքական իրականության մեջ, բայց մենք պետք է իրավիճակը տեսնենք իր հավասարակշռության մեջ: Իմ ընտրվելուց 20 օր հետո խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարության ծրագրին, որում ներառված է նաև արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:

Հայերեն English Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը