Մշակույթ

ՀՀ դեսպանությունը Լիտվայի ազգային գրադարանին հայկական գրքեր է նվիրել

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանությունը Լիտվայի ազգային գրադարանին հայկական գրքեր է նվիրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի ազգային գրադարանը նվեր է ստացել Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, հայոց միջնադարյան պոեզիայի և հայ գրականության այլ հատորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ դեսպանությունը շարունակում է գրադարաններին գրքեր նվիրելու ավանդույթը։

«Այս անգամ Լիտվայի ազգային գրադարանին նվիրեցինք մի շարք հետաքրքիր (նոր և հին) գրքեր, հատկապես գրականության բնագավառի՝ հանձնելով դրանք գրադարանի տնօրեն, պրոֆեսոր Ռենալդաս Գուդաուսկասին։ Ի թիվս այլ գրքերի, նվիրեցինք ազգային էպոսը, Նարեկացու Մատյանը, հայոց միջնադարյան պոեզիան, հայկական ժողովրդական հեքիաթները, առասպելները և այլն»,- նշված է Մկրտչյանի գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում