Life

«Միսս Ամերիկա» տիտղոսը նվաճել է Նիա Իմանի Ֆրանկլինը Նյու Յորքի նահանգից

1 րոպեի ընթերցում

«Միսս Ամերիկա» տիտղոսը նվաճել է Նիա Իմանի Ֆրանկլինը Նյու Յորքի նահանգից

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի նահանգի բնակչուհի Նիա Իմանի Ֆրանկլինը դարձել Է «Միսս Ամերիկա-2018» գեղեցկության մրցույթի հաղթողը, որը սեպտեմբերի 9-ին ավարտվել Է Ատլանտիկ-սիթիում (Նյու Ջերսիի նահանգ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Ֆրանկլինն ստացել Է 50 հազար դոլար ընհանուր գումարի թոշակի իրավունք: Բյուրեղապակյա թագը նրան Է հանձնել «Միսս Ամերիկա-2017» մրցույթի հաղթող Կարա Մունդը Հյուսիսային Դակոտայի նահանգից:

Մրցույթում երկրորդ տեղն զբաղեցրել Է Մասաչուսեթսի նահանգի ներկայացուցչուհին, երրորդը՝ Ֆլորիդայի, չորրորդը՝ Լուիզիանայի, հինգերորդը Քոնեկտիկուտի նահանգի ներկայացուցչուհին:

Մրցույթն առաջին անգամ անցկացվել Է առանց լողազգեստների դրա մասնակիցների պարտադիր ելույթլի: Մրցույթի կանոնների փոփոխման մասին հայտարարվել Էր հունիսին:

Կազմակերպիչներն այն ժամանակ հայտարարել Էին, որ մտադիր են աղջիկներին ավելի շատ գնահատել ոչ նրանց արտաքինով: Մրցույթը 1921 թվականից անցկացվում Է ԱՄՆ-ի ատլանտյան ափի Ատլանտիկ-սիթի առողջարան-քաղաքում: Դրան կարող են մասնակցել 17-ից մինչեւ 25 տարեկան աղջիկներն ու կանայք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում