Փաշինյանը հավաստիացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման մեջ քաղաքական որևէ բաղադրիչ չկա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հիմա արդեն պետք է լինի լիարժեք ըմբռնում, որ մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մեջ քաղաքական որևէ բաղադրիչ չկա: «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծեց՝ եթե այդ գործում լիներ քաղաքական բաղադրիչ, Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատության մեջ չէր լինի: «Սա չի նշանակում, որ եթե նա վաղը լինի կալանքի տակ, կստացվի, որ կա քաղաքական կոմպոնենտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել 2008թ. մարտի 1-ին, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ: «Եվ այն փաստական հանգամանքները, որ կան, գոյություն ունեն, որոնց տիրապետում են վարչապետին կից օպերատիվ մարմինները, կարծում եմ, որ նոր լույս կսփռեն ակնհայտի վրա: Կարծում եմ, որ չի կարող լինել որևէ կասկած, որ որևէ գործի մեջ քաղաքական կոմպոնենտ կլինի»,- հավելեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ ինքն իր համար անձնական խայտառակություն կհամարի, որ Հայաստանում իր ղեկավարած կառավարության օրոք քաղբանտարկյալներ լինեն:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան