Միջազգային

Թուրք-ամերիկյան հարաբերություներում սրացում է նկատվում

2 րոպեի ընթերցում

Թուրք-ամերիկյան հարաբերություներում սրացում է նկատվում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-ամերիկյան հարաբերությունները սրված են, և այդ սրացումը սիրիական տարածաշրջանում կարող է փոխվել բախման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ երկու կողմերն ինչ-որ ընդհանուր շահ են գտել Իդլիբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Կան տեղեկություններ նաև այն մասին, որ ձեռք է բերվել որոշակի համաձայնություն. այն է` թուրքերը թույլ են տվել, որ ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում մտնեն Իդլիբի՝ թուրքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ և իրականացնեն որոշակի գործողություններ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սաֆրաստյանը:

Վերջինիս կարծիքով՝ այդ զարգացումները բավականին հատկանշական են, քանի որ գործ ունենք թուրքերի ավանդական քաղաքականության հետ: «Նույնիսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրացումը և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը Թուրքիային չեն խանգարում իր շահերի ընկալմամբ գնալ այնպիսի համաձայնագրի, որն ընդհանուր միտումների մեջ չի մտնում: Սա թուրքական դիվանագիտության հատուկ մոտեցում է»,-նշեց նա:

Բանախոսի համոզմամբ` վերոնշյալ զարգացումները խոսում են այն մասին, որ Սիրիայի Իդլիբ նահանգի հետագա զարգացումները կպայմանավորվեն տարբեր խաղացողների շահերի բախմամբ:

«Ետպատերազմյան Սիրիայում նոր վիճակում գտնվող ամեն մի երկիր կփորձի իր համար լավ դիրք ապահովել, այդ թվում՝ նաև Թուրքիան: Նա Ռուսաստանի հետ ձեռք բերած տակտիկական համաձայնությունը կօգտագործի իր շահերի համար: Իսկ Թուրքիայի շահերից բխում է հսկողության տակ պահել Սիրիայի հյուսիսային տարածքները, թույլ չտալ ակտիվանալ քրդերին և հնարավորինս թույլ վիճակում պահել ետպատերազմյան Սիրիան»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Մերձավոր Արևելք

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում