Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

2 րոպեի ընթերցում

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) սպանել կամ վիրավորել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական թևի զինյալների 60 %-ին, Քնեսեթում հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարի խոսքերն է մեջբերում The Jerusalem Post պարբերականը։

Գալանտը նշել է, որ Իսրայելը ցրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի 24 գումարտակների մեծ մասը պատերազմի սկզբում։ 

«ԻՊԲ-ի գործողությունները, որոնք մինչ այժմ հանգեցրել են ավելի քան 14 000 ահաբեկիչների ոչնչացման և ՀԱՄԱՍ-ի ռազմական շրջանակների փլուզման, իրականում իմ ասածի վկայությունն է. ամեն ինչ կարվի՝ համաձայն օրենքի և գործառնական կարիքներին համապատասխան», - ասել է նա։

Իսրայելի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում զինվորագրման ծանուցումներ կուղարկվեն որոշ ծայրահեղ ուղղափառ հրեաների, որոնք նախկինում ազատված էին Իսրայելի բանակում ծառայությունից։

Իսրայելի Գերագույն դատարանը հունիսին որոշում էր կայացրել, որի համաձայն Պաշտպանության նախարարությունը պետք է վերջ դներ պարտադիր զինվորական ծառայությունից ծայրահեղ ուղղափառ հրեաների ազատմանը։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 38 200 մարդ է զոհվել։ 

 

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Եվրոպա

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Եվրոպա

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

Աշխարհ

ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Եվրոպա

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել

Աշխարհ

Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

Եվրոպա

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

Աշխարհ

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Միացյալ Նահանգներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում