Եվրոպա

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

1 րոպեի ընթերցում

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուելսի առաջին նախարար Վոն Գեթինգը պաշտոնավարումը սկսելուց ընդամենը չորս ամիս անց հայտարարել է պաշտոնը թողնելու մասին։ Նրա պաշտոնաթողությունից առաջ 4 նախարար հրաժարական էր տվել՝ ի նշան բողոքի նրա կառավարմանը, և կոչ էր արել նրան անել նույնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Վոն Գեթինգն իր կառավարման ընթացքում քննադատվել է նախընտրական արշավի ժամանակ այնպիսի ընկերությունից նվիրատվություններ ստանալու համար, որի ղեկավարին մեղադրում են բնապահպանական իրավախախտումների մեջ։ Բացի այդ, հունիսին Գեթինգին անվստահության քվե են հայտնել խորհրդարանում։ 

Ըստ Reuters-ի՝ Ուելսի առաջին նախարարը քննադատության է ենթարկվել նաև առողջապահության նախարար աշխատելիս իր կողմից կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ տրված տեղեկությունների թափանցիկության պատճառով։

Գեթինգն իր դեմ մեղադրանքներն անվանել է «ոչ ճշմարիտ»։

Առաջին նախարարը ղեկավարում է Ուելսի խորհրդարանը, որտեղ կայացվում են Ուելսին առնչվող կարևոր որոշումներ, օրինակ, առողջապահության, կրթության և տրանսպորտի վերաբերյալ։

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

Աշխարհ

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

«Ֆուկուսիմայում» օգոստոսից ի վեր ավարտվել է թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ արտանետումը

Աշխարհ

«Ֆուկուսիմայում» օգոստոսից ի վեր ավարտվել է թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ արտանետումը

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

Ռուսաստան

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Եվրոպա

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

Աշխարհ

ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Եվրոպա

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել

Աշխարհ

Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

Եվրոպա

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

Աշխարհ

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում