Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

3 րոպեի ընթերցում

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Գազայի հատվածի մի քանի շրջաններում մարտեր է մղել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գլխավորած զինյալների հետ, որի հետևանքով, ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների, զոհվել է առնվազն 50 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը Գազայում հարձակումներն ավելի է ինտենսիվացրել, որպեսզի խաթարի արաբական երկրների և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը՝ հասնելու հրադադարի։ Իսրայելը հայտարարել է, որ փորձում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի զինյալներին։

Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում ավիահարվածի հետևանքով զոհվել է 5 պաղեստինցի, Խան Յունիսում՝ 4 հոգուց բաղկացած ընտանիք։ 

Հուլիսի 16-ին ավելի ուշ առնվազն 17 պաղեստինցի զոհվել է, 26-ը՝ վիրավորվել ավտոմեքենայի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Ըստ տեղի իշխանությունների՝ ավիահարվածը տեղի է ունեցել վրանային ճամբարի մերձակայքում, որտեղ գտնվում էին տեղահանված ընտանիքներ։

Իսկ Նուսեյրաթի ճամբարի դպրոցներից մեկին հասցված ավիահարվածից 16 մարդ է զոհվել, բազմաթիվ մարդիկ՝ վիրավորվել։ ՄԱԿ-ի կողմից տնօրինվող դպրոցում գտնվում էին տեղահանված ընտանիքներ։ 

Գազայի այլ հատվածներում ևս իսրայելական գնդակոծությունների և ավիահարվածների հետևանքով կան զոհեր, հայտնել են անկլավի առողջապահական իշխանությունները։

ԻՊԲ-ն հայտնել է, որ հետախուզական տվյալների վրա հիմնված գործողություններ է իրականացնում, և որ ավիահարվածները թիրախավորել են զինյալներին, թունելները և ՀԱՄԱՍ-ի այլ ենթակառուցվածքներ։ 

ՀԱՄԱՍ-ը և նրա դաշնակից «Իսլամական ջիհադ»-ը հայտնել են, որ իրենց զինյալները հակատանկային հրթիռներով և ականանետներով հարվածել են իսրայելական ուժերին մի քանի վայրերում։ 

Իսրայելը խոստացել է վերացնել ՀԱՄԱՍ խմբավորումը հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 38 700 պաղեստինցի։ Իսրայելը նաև հայտնել է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 326 իսրայելցի զինվոր։

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին

Աշխարհ

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին

Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար

Աշխարհ

Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

Աշխարհ

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

«Ֆուկուսիմայում» օգոստոսից ի վեր ավարտվել է թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ արտանետումը

Աշխարհ

«Ֆուկուսիմայում» օգոստոսից ի վեր ավարտվել է թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ արտանետումը

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

Ռուսաստան

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Եվրոպա

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Եվրոպա

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

Աշխարհ

ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Եվրոպա

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել

Աշխարհ

Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում