Աշխարհ

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում 9 ամիս շարունակվող պատերազմի ընթացքում ոչնչացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի ղեկավարության կեսը, կազմակերպության մոտ 14 հազար մարտիկ սպանվել կամ գերի է ընկել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային, օդային և ծովային ուժերը Գազայի հատվածում գործում են արդեն 263 օր՝ հիմնական նպատակներին հասնելու համար: Զինված ուժերը սպանել և ձերբակալել են մոտ 14000 ահաբեկիչների: Սպանված ահաբեկիչների թվում են 6 բրիգադի հրամանատարներ, ավելի քան 20 գումարտակի հրամանատարներ և մոտ 150 վաշտի հրամանատարներ»,- ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Մինչ օրս Իսրայելի պաշտպանության ուժերը օդից խոցել են Գազայի հատվածում մոտ 37 հազար թիրախ և ավելի քան 25 հազար ահաբեկչական ենթակառուցվածք և արձակման կետեր», - հավելել են զինվորականները:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում