Աշխարհ

Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանական RBB24 ռադիոկայանը աշխատանքից հեռացրել է հաղորդավար Սեբաստիան Հոցին՝ X սոցիալական ցանցում գրառման համար, որով նա հավանություն է տվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասվել է ռադիոկայանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հոցը նախ սոցիալական ցանցում մահափորձից փրկված Թրամփին համեմատել էր բաց թողնված վերջին ավտոբուսի հետ: Բացասական արձագանքից հետո նա Թրամփին բացահայտ անվանել էր ֆաշիստ և հավանություն տվել մահափորձին։

«Նրա հայտարարություններն անհամատեղելի են այն արժեքների հետ, որոնք պաշտպանում է RBB-ն, հետևաբար մենք անհապաղ դադարեցնում ենք համագործակցությունը մինչև հետագա ծանուցումը, ինչի մասին հաղորդավարը համապատասխանաբար տեղեկացվել է», - հայտնել է ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Կատրին Գյունտեր:

Թրամփն հուլիսի 13-ին ընդհատել էր Փենսիլվանիայում հրապարակային ելույթը՝ հրաձգության պատճառով։ Կադրերում երեւում էր, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները ձեռքերով ծածկում նրա ականջը. Ավելի ուշ ԱՄՆ-ի նախկին նախագահն ասել էր, որ վիրավորվել է ականջից և շատ արյուն է կորցրել։ Երկրի գաղտնի ծառայությունն իր հերթին տեղեկացրել էր, որ սպանել է կասկածյալին, ով մի քանի կրակոց էր արձակել բեմի ուղղությամբ: Հրաձգության ժամանակ ներկաներից մեկը զոհվել է, ևս երկուսը՝ ծանր վիրավորվել։

 

 

Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը

Աշխարհ

Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը

Էստոնիայում կներդրվի պաշտպանության հարկ

Աշխարհ

Էստոնիայում կներդրվի պաշտպանության հարկ

Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Աշխարհ

Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին

Աշխարհ

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

Աշխարհ

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

«Ֆուկուսիմայում» օգոստոսից ի վեր ավարտվել է թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ արտանետումը

Աշխարհ

«Ֆուկուսիմայում» օգոստոսից ի վեր ավարտվել է թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ արտանետումը

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

Ռուսաստան

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Եվրոպա

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Եվրոպա

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում