Աշխարհ

Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական սահմանի մոտ հավաքված փախստականներին վտարելու մասին Ֆինլանդիայում ընդունված օրենքը ենթադրում է, որ վտարման մասին որոշումը սահմանապահները կներկայացնեն որքան հնարավոր է շուտ։ Ըստ այդմ՝ փախստականներին կհրամայեն վերադառնալ այն երկիր, որտեղից ժամանել են Ֆինլանդիա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Պյայվի Կաասինենը։

Նշվում է, որ «Միգրացիայի դեմ պայքարի ժամանակավոր միջոցների մասին» օրենքը, որը ենթադրում է փախստականների արտաքսում, ուժի մեջ կմտնի հուլիսի 22-ից։ Այն Ֆինլանդիայի իշխանություններին թույլ կտա սահմանափակել փախստականների ընդունումը սահմանի որոշակի հատվածով։

«Այս օրենքի կիրառման որոշումը կայացնում է կառավարությունը, եթե գործադիրն ու հանրապետության նախագահը հաստատեն դրա կիրառման հիմքերը, ապա փախստականների մուտքը երկիր կարգելվելի։ Արտաքսման մասին որոշումը և բուն արտաքսումը գործնականում կտևի մի քանի ժամ»,- ասել է Կաասինենը:

Ֆինլանդիայի իշխանությունները դեռ պետք է որոշեն՝ սահմանափակել ապաստանի դիմումները սահմանի որոշակի հատվածում, թե ոչ: Ըստ Ֆինլանդիայի իշխանությունների՝ փախստականներն օգտագործվում են որպես ազդեցության գործիք այլ պետությունների կողմից։ Օրենքի համաձայն՝ ապաստան հայցողները չեն կարողանա մուտք գործել կառավարության որոշմամբ հաստատված տարածք և կարտաքսվեն։

 

 

Էստոնիայում կներդրվի պաշտպանության հարկ

Աշխարհ

Էստոնիայում կներդրվի պաշտպանության հարկ

Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Աշխարհ

Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին

Աշխարհ

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին

Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար

Աշխարհ

Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

Աշխարհ

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

«Ֆուկուսիմայում» օգոստոսից ի վեր ավարտվել է թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ արտանետումը

Աշխարհ

«Ֆուկուսիմայում» օգոստոսից ի վեր ավարտվել է թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ արտանետումը

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

Ռուսաստան

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Եվրոպա

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Եվրոպա

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում