Ռուսաստան

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

1 րոպեի ընթերցում

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ակնկալում է հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակում, իսկ առավոտյան հեռախոսով զրուցել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Այսօր առավոտյան ես հեռախոսով խոսեցի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, կհանդիպեմ նաև Սերգեյ Լավրովի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղության հաստատման համար պատասխանատու տեղակալի և Միջազգային Կարմիր Խաչի նախագահի հետ»,- հայտնել է Սիյարտոն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում