Աշխարհ

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի հյուսիսային դաշնային տարածքում գտնվող Դոդայի շրջանում ահաբեկիչների դեմ բախումների ժամանակ առնվազն չորս հնդիկ զինվոր է զոհվել, այդ թվում՝ մեկ սպա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Wire պարբերականը հաղորդում է նաև մեկ ոստիկանի զոհվելու մասին։

Հնդկաստանի ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ շրջանում տեղի է ունենում զինյալների որոնման՝ բանակի և ոստիկանության համատեղ գործողություն։:

Ահաբեկիչների հետ բախումն սկսվել է հուլիսի 15-ի երեկոյան։ Զինյալներն ավտոմատ զենքերով գնդակոծել են զինվորականներին տեղափոխող բեռնատարները և նռնակներ նետել դրանց ուղղությամբ։ 

Հունիսի 9-ից Ջամուի շրջանում վեց ահաբեկչական հարձակում է իրականացվել, որոնց հետևանքով զոհվել են անվտանգության ուժերի 12 աշխատակից և 10 քաղաքացիական անձ։ 

Քաշմիրը վեճի առարկա է մնում Հնդկաստանի և Պակիստանի միջև 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով  անկախություն, բաժանվեց երկու պետությունների՝ ըստ կրոնական պատկանելության: Այժմ Քաշմիրում պետական ​​սահման չկա. նրա տարածքը բաժանված է վերահսկողության գծով։ Հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք հանդես են գալիս երկրից անջատվելու օգտին։ Նյու Դելին հարևան Պակիստանին մեղադրում է ծայրահեղականներին աջակցելու մեջ, Իսլամաբադը ժխտում է այդ մեղադրանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում