Եվրոպա

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

3 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանի 63 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ԵՄ խորհրդում, որտեղ այժմ 6 ամսով նախագահում է Բուդապեշտը։ Պատճառը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «խաղաղարար առաքելությամբ» այցերն են Ռուսաստան և Չինաստան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է POLITICO հրատարակությունը, որի տրամադրության տակ է հայտնվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլային ուղղված նամակը։ Պատգամավորները նամակում նշում են, որ Օրբանն «արդեն զգալի վնաս է հասցրել՝ չարաշահելով ԵՄ խորհրդում նախագահող երկրի դերը»։

«Սա պահանջում է իրական գործողություններ, ինչպիսին է ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքի կասեցումը, քանի որ փորձը ցույց է տվել, որ այս իրավիճակի զուտ բանավոր դատապարտումներն ազդեցություն չեն գործում», - մեջբերում է POLITICO-ն հատված նամակից։ 

Հուլիսի 1-ին ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելուց հետո Օրբանն իր նախաձեռնությամբ «խաղաղարար առաքելություններ» է իրականացրել դեպի Ուկրաինա, ՌԴ, Չինաստան և ԱՄՆ՝ նշելով, որ ներկայացնում է ԵՄ-ն։ 

Օրբանի այցերը Ռուսաստան և Պեկին մեծ քննադատության են արժանացել։ ԵՄ-ում շեշտել են, որ նա գործում է ոչ թե Եվրամիության, այլ իր անունից։ Հուլիսի 15-ին POLITICO-ի աղբյուրները հայտնել էին, որ Եվրահանձնաժողովը եվրահանձնակատարներին խնդրել է Հունգարիայի նախագահության ընթացքում չմասնակցել նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներին։ 

Հուլիսի 5-ին Օրբանն այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները և խաղաղ բանակցությունների մեկնարկը։ Ռուսաստան այցից առաջ Օրբանը հուլիսի 2-ին Կիևում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը քննարկել էր այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ավելի ուշ վարչապետն այցելել էր Պեկին, որտեղ հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։  Իսկ Պեկինից Օրբանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ հանդիպել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

 

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Եվրոպա

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

Աշխարհ

ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Եվրոպա

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել

Աշխարհ

Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

Աշխարհ

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Միացյալ Նահանգներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում