Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

2 րոպեի ընթերցում

Reuters
Reuters

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածի հարավում գտնվող դպրոցում, որը ծառայում էր որպես փախստականների ճամբար, առնվազն 29 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնել են Գազայի առողջապահական իշխանությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Ըստ տեղի իշխանությունների՝ հարվածը հասցվել է Աբասեն ալ Քաբիրա քաղաքում գտնվող ալ Ավդա դպրոցի դարպասների մոտ։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օգտագործել է ճշգրիտ զենքեր, որպեսզի թիրախավորի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական թևի զինյալներից մեկին, որը մասնակցել էր հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը։ 

Ականատեսները BBC-ին հայտնել են, որ հարվածի հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ։ 

Սա վերջին չորս օրվա ընթացքում չորրորդ հարձակումն է դպրոցների վրա, որտեղ ապաստանում են տեղահանված անձինք։ 

Առաջին երեք հարձակումների առնչությամբ Իսրայելը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ն այդ դպրոցներն օգտագործում է որպես ռազմաբազա։  

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 38 200 մարդ է զոհվել։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում