Մերձավոր Արևելք

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիշերը Թել Ավիվը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որի հետևանքով կա 1 զոհ, մի քանի վիրավոր։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են հութիները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։ 

ԱԹՍ-ն քաղաքին է մոտեցել ծովի կողմից և գիշերը ժամը 3։12-ին հարվածել է քաղաքում գտնվող բնակարաններից մեկին։ Ըստ շտապ օգնության ծառայության՝ 1 մարդ զոհվել է բեկորային վնասվածքից, 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ 

Իսրայելի ռազմաօդային ուժերի նախնական հետաքննությամբ պարզվել է, որ պայթուցիկով բեռնված ԱԹՍ-ն նույնականացվել է, սակայն մարդկային սխալի պատճառով հակաօդային պաշտպանության ուժերն այն չեն խոցել։ Եվ քանի որ նույնականացված թիրախի նկատմամբ ոչ մի գործողություն չի ձեռնարկվել, օդային տագնապի ահազանգեր չեն հնչել։ 

Հարձակման պատասխանատվությունը պաշտոնապես ստանձնել են Եմենի հութիները՝ նշելով, որ կշարունակեն հարվածել Իսրայելին՝ այդպես իրենց համերաշխությունը հայտնելով պաղեստինցիներին Գազայի պատերազմում։ 

Հութիների խոսնակը հայտնել է, որ Թել Ավիվը կշարունակի մնալ իրենց թիրախում` իրենց «զենքերի հեռահարության սահմաններում»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում