Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը:

«Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենքով խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ հնարավորություն և ցանկություն կունենան մասնակցել ընտրություններին, կմասնակցեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե քարոզարշավը դեռ չսկսված որոշ ուժեր սկսել են քարոզչական գործունեություն ծավալել՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ընտրական օրենսգիրքը քարոզարշավի ժամկետից դուրս քարոզչությունը չի արգելում: «Քարոզչությունը ամենօրյա քաղաքական գործունեություն է: Նորմալ եմ վերաբերվում ցանկացած գործունեության, որն օրենքով արգելված չէ, այնպես որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ կարող է իր գաղափարները կիսել քաղաքացիների հետ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում