Միջազգային

Դա անձնական հարաբերությունների խնդիր է. Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին Պուտինի շնորհավորանքին

1 րոպեի ընթերցում

Դա անձնական հարաբերությունների խնդիր է. Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին Պուտինի շնորհավորանքին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շատ գնահատում և կապեր է պահպանում աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին Վլադիմիր Պուտինի շնորհավորանքում, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` դա անձնական հարաբերությունների խնդիրն է:

«Հասցնելով ճանաչել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում և կապեր պահպանում աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսեք, որ չնայած Եվրամիության հետ բավականին խնդրահարույց հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը, ինչը նշանակում է, որ մարդկային կապերը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն»,- ասաց Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում