Էրդողանը կոչ է արել վերջ դնել միջազգային առևտրում դոլարի գերակայությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ տալ միջազգային առևտրում ամերիկյան դոլարի գերակայությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, Էրդողանը նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիա-Ղրղզստան բիզնես ֆորումի ընթացքում ունեցած ելույթում:

«Անհրաժեշտ է վերջ տալ միջազգային առևտրում դոլարի գերակայությանը՝ օգտագործելով հաշվարկներն ազգային արժույթներում»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ դոլարի հետ կապված համակարգը, որը ստեղծվել է իբրև թե առևտուրը հեշտացնելու համար, ներկայում վերածվել է մեծ խնդրի: «Առևտրային պատերազմները ստիպում են շատ ոլորտներում նոր ռազմավարություն օգտագործել: Արժույթների փոխարժեքի մանիպուլյացիաների նպատակն է ստիպել կասկածել, որ Թուրքիան ուժեղ և առողջ տնտեսություն ունի: Նպատակը Թուրքիայի տնտեսությանը հարված հասցնելն է: Սակայն կառավարության կողմից իրականացված միջոցառումների և Թուրքիայի բնակչության որոշիչ դիրքորոշման շնորհիվ այդ փորձը հաջողություն չունեցավ»,- հայտարարել է Էրդողանը:

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են