ՀՀ փոխվարչապետն ընդունել է Գերմանիայի Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատուին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև KfW գերմանական զարգացման բանկի Կովկասյան տնօրեն Կլաուս Ֆայգելը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, փոխվարչապետը ողջունել է հյուրերին և, օգտվելով պատեհ առիթից, կառավարության անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և գերմանական կազմակերպություններին արդյունավետ համագործակցության համար: Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ KfW գերմանական զարգացման բանկը կարևորագույն դերակատարություն է ունեցել Հայաստանում վարկային մշակույթի ձևավորման գործում, ինչի շնորհիվ նաև մեծ ազդեցություն է թողել տնտեսության զարգացման վրա: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է այն ծրագրերի իրականացումը, որոնք թույլ են տալիս նոր գաղափարներ բացահայտել և դրանք կյանքի կոչել: «Յուրաքանչյուր երկրի համար նոր գաղափարները մեծ արժեք ունեն. ցանկացած կառավարություն պետք է ջանք չխնայի դրանք բացահայտելու համար»,-նշել է փոխվարչապետ Գրիգորյանը:

Պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել են իրենց պատվիրակության այցը և հանդիպումը փոխվարչապետի հետ մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան կատարած այցից հետո, որի ընթացքում վերահաստատվել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը լավ է ընթանում և առկա է այն ընդլայնելու ու խորացնելու մեծ ներուժ: Գերմանիայի Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատուն փոխվարչապետին հակիրճ ներկայացրել է Հայաստանում KfW գերմանական զարգացման բանկի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել նոյեմբերին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են գերմանական կազմակերպությունների կողմից իրականացվող և Հայաստանի կարևորագույն ոլորտների զարգացմանը միտված ծրագրերի ընթացքը, խոսել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների մասին:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը