Արմեն Գրիգորյանը համոզված է՝ «Գայանե» բալետը թույլ լինելու դեպքում չէր հայտնվի Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը համոզված է՝ «Գայանե» բալետն ամեն տեղ իսկապես ողջունել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման կարծիք հայտնեց օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Մի քանի լրատվամիջոցներ ներկայացրել են, թե Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացված «Գայանե» բալետը թույլ է եղել: Եթե այն իսկապես թույլ լիներ, թատրոնի դռան մոտ անգամ չէին թողնի: Մեծ թատրոնի գլխավոր տնօրենը նույնիսկ ասել է, որ «Գայանե» բալետը հայկական բալետային աշխարհում բրենդային ներկայացում է»,- ասաց Արմեն Գրիգորյանն ու հավելեց՝ մինչ այդ Մեծ թատրոնի գլխավոր տնօրենը եղել է Հայաստանում և տեսել այդ ներկայացումը:

Որպես ասվածի ապացույց՝ Գրիգորյանը ներկայացրեց մի շարք ռուսական լրատվամիջոցներ, որտեղ ներկայացումը շատ դրական արձագանք է գտել:

Նրա պնդմամբ՝ ներկայացման տոմսերը վերջին մեկ շաբաթում շատ պահանջված են եղել: Մարդիկ հերթ են կանգնել, բայց տոմսերն արդեն վաճառված են եղել: ««Գայանե» բալետն իսկապես որակյալ ներկայացում է, որն ամեն տեղ ողջունել են»,- նշեց նա:

Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի կարծիքով ևս՝ «Գայանե»-ն իսկապես հաջողված է եղել:

Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսի 24-ին «Գայանե» բալետը ներկայացրել է Մոսկվայի Մեծ թատրոնում:

Հայերեն Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը