Ադրբեջանը Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով դիմել է «Ինտերպոլ»

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում չեն կարողացել անտարբեր անցել ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ Դեն Բիլզերյանի` Հայաստան, այնուհետև Արցախի Հանրապետություն կատարած այցերի կողքով: Երկրի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Բիլզերյանի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Պաշտոնական Բաքուն մեղադրանք է ներկայացրել ամերիկահայ աստղին Արցախ այցելելու համար: Ադրբեջանից դիմում է ուղարկվել «Ինտերպոլ»՝ Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում սկսելու նպատակով:

Ուշագրավ է, որ դատախազության որոշումը հակասում է ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը: Նա նշել էր, թե անհրաժեշտ չի համարում այցն առհասարակ մեկնաբանել, քանի որ այն «անլուրջ բնույթ ունի»:

Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն օգոստոսի 27-29-ին հոր և եղբոր՝ Ադամի հետ այցելել է Հայաստանի և Արցախի Հանրապետություններ: Օգոստոսի 28-ին Բիլզերյան եղբայրներին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այնուհետև Բիլզերյանները մեկնել էին Արցախի Հանրապետություն:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն շարունակում է անհաջող ելույթները ԵԼ-ում. թիմն այս անգամ զիջեց «Զալցբուրգ»-ին

ՔՊ վարչության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծի արձագանքները և Երևանում խցանումների հարցի լուծման տարբերակները

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան խաղաղ արդյունք ունեցավ

Սահմանային անցակետերի ենթակառուցվածքները արդիականացնելու համար ՎԶԵԲ-ը Հայաստանին 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ կտրամադրի

ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով չեղարկվել է ավելի քան 360 չվերթ

Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Քուվեյթին. Իտալիայի երկու քաղաքացի զոհվել է

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն

ՍԴ նախագահը Ստրասբուրգում մասնակցել է «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովին

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր