Հասարակական

Աշակերտների միանման հագուստի հարցը լուծում են դպրոցները և ծնողական խորհուրդները. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Աշակերտների միանման հագուստի հարցը լուծում են դպրոցները և ծնողական խորհուրդները. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դպրոցներում այլևս չկա սև ու սպիտակ, ինչպես նաև միասնական հագուստ կրելու պարտադրանք, և միասնական ձևի հագուստի հարցը լուծում են դպրոցները և այնտեղ գործող ծնողական խորհուրդները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Որևէ աշակերտի, ով չի ցանկանա կրել սև և սպիտակ համազգեստ, ոչ ոք չի ստիպի անել դա»,- ասաց Արայիկ Հարությունյանը և հավելեց, որ համազգեստ հագնելով չի որոշվի աշակերտի ո՛չ կարգապահությունը և ո՛չ էլ նրա սոցիալական կարգավիճակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում