Արայիկ Հարությունյանն օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման գրավական է համարում ուսուցիչների վերապատրաստումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանում օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացումը միայն օտարալեզու դպրոցների բացմամբ չի տեսնում: Նրա գնահատմամբ՝ այդ հարցը կարող է լուծվել ուսուցիչների վերապատրաստմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նախարար Հարությունյանը նաև ընդգծեց, որ օտար լեզուների իմացությունն անհրաժեշտ է լավ հիմքի վրա դնել դեռ դպրոցից և առանց կրկնուսույցների։
«Նախարարությունը համագործակցության տարբեր հուշագրեր է ստորագրել և ակտիվ աշխատում է, որպեսզի վերապատրաստվող ուսուցիչների թիվն ավելանա»,-շեշտեց Հարությունյանը։