Արամ Սարգսյանը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը Հայաստանի համար գերկարևոր խնդիր է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Հայաստանի համար գերկարևոր խնդիր է համարում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը: Ազգային ժողովում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը ռազմավարական խնդիր է՝ ընդգծելով, որ շատ կցանկանար, որպեսզի այս հարցը լինի կառավարության առաջնահերթությունների թվում: «Ես համոզված եմ, որ Հայաստանի բոլոր կառավարությունների՝ բացառությամբ 1960-ականներից հետո Սովետական Հայաստանի կառավարության, դժբախտությունը կայացել է նրանում, որ փորձել են լուծել օրվա խնդիր, լավագույն դեպքում՝ տարվա խնդիր: Այս հարցն էլ նայում եմ այդ ենթատեքստում, որովհետև բերվել է հարց՝ գյուղացիներին ջուր տալ, թե չտալ, և, ժողովրդական լեզվով ասած, բերաններս ինչ է, որ ասենք չէ, չենք տալիս, տարբերակ չունենք: Հետևաբար, ցանկանում եմ ուշադրություն դարձնել մի հարցի վրա: Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարումը գերկարևոր խնդիր է, նույնիսկ ստրատեգիական խնդիր, և ես շատ կուզենայի, որ դա մտներ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթությունների մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը երեք տարին մեկ Սևանա լճի ավազանի չափ ջուր է կորցնում, իսկ դա կազմում է 33 միլիարդ խորանարդ մետր ջուր: «Ամենաէժան թվաբանությունն անելու դեպքում դա կազմում է 6,6 միլիարդ դոլար գումար՝ երեք տարին մեկ: Այսինքն՝ այդ երեք տարվա ընթացքում ամեն տարի այդ ջրից 2,2 միլիարդ գումար կարող է մտնել Հայաստանի բյուջե: Եթե հաշվի առնենք, որ Սևանը ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա է, այս խնդրի լուծումն այնքան էլ բարդ չէ»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ջրային ռեսուրսների կառավարումը լուրջ ներդրումներ է ուզում: Արամ Սարգսյանը հակված է, որպեսզի ՀՀ կառավարությունը բյուջեի նախագծում բյուջեի ուղերձի հետ ներկայացնի նաև 15 տարվա ծրագիր, որտեղ նշված կլինի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է Սևանա լճից լրացուցիչ 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա