Թրամփը վերջին 100 տարվա ընթացքում դարձել Է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որն ընտանի կենդանի չունի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփը վերջին 100 տարվա ընթացքում դարձել Է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը ոչ մի ընտանի կենդանի չունի: Այս դիտարկումն արել Է ամերիկյան Business Insider ինտերնետ-հրատարակությունը, որն օգոստոսի 28-ին հոդված Է հրապարակել այն ամենահայտնի ընտանի կենդանիների մասին, որոնք պետության ղեկավարներին Էին պատկանում ԱՄՆ-ի ավելի քան 200-ամյա պատմության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ ԱՄՆ-ի նախագահների շրջանում ամենատարածված կենդանին եղել Է շունը, ընդ որում՝ 45 ղեկավարներից 30-ն ունեցել Է գոնե մեկ շուն, որը տերերի հետ միասին ապրել Է Սպիտակ տան Արեւմտյան թեւում: Երկրի գլխավոր նստավայրում ընտանի կենդանիներ պահելու ավանդույթի սկիզբը դրել Է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը (1789-1797 թթ.), որն Սպիտակ տան առջեւի փոքրիկ մարգագետնում ման Էր տալիս ամերիկյան ֆոքսհաունդ ցեղատեսակի իր սիրեցյալին:

ԱՄՆ-ի տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնը (1861-1865 թթ.) Արեւմտյան թեւում պահում Էր որսորդական շուն՝ Ֆիդո անունով քերծեին:

Երեսունմեկերորդ նախագահ Հերբերթ Հուվերը (1929-1933 թթ.) սիրում Էր լուսանկարվել իր գերմանական գամփռների հետ: Ֆալա անունով շոտլանդական թերիերը պատմության մեջ մտել Է այն բանի շնորհիվ, որ հաճախակի Էր ուղեկցում իր տիրոջը՝ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին, եւ նրա հետ միասին հատնվում կինո- եւ ֆոտոխցիկների օբյեկտիվում:

ԱՄՆ-ի երեսուներեքերորդ նախագահ Հարրի Թրումենը (1945-1953 թթ.) հոգի Էր տալիս Ֆելլեր անունով իր սիրելի կոկեր-սպանիելի համար:

Շների մեծ սիրահար Էր Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջելալդ Քենեդին (1961-1963 թթ.): Նա միանգամից վեց ընտանի կենդանի ուներ: Սպիտակ տան ղեկավարներից վերջինը, որը շներ Էր պահում, եղել Է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման (2009-2017 թթ.), որն ուներ պորտուգալական վասսերհունդ ցեղատեսակի երկու շուն՝ Բո եւ Սաննի անուններով:

Ինչպես նշում Է Business Insider-ը, ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը դեռեւս ընտանի կենդանի ձեռք չի բերել այն պահից, երբ տեղափոխվել Է Սպիտակ տուն: Ինչպես պնդում Է հրատարակությունը, ԱՄՆ-ի վերջին ղեկավարը, որն իր նստավայրում շուն չի պահել, եղել Է ԱՄՆ-ի 25-րդ նախագահ Ուիլյամ Մակքինլին (1897-1901 թթ.), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են