Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձիգները Հայաստանի լեռներում 100 կմ-անոց երթ են իրականացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները վաշտերի երկկողմ մարտավարական վարժանքների շրջանակներում իրականացրել են 100 կմ-անոց երթեր լեռնային ճանապարհներով «Կամխուդ» զինավարժարանից մինչև «Ալագյազ» զինավարժարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից՝ երթի ժամանակ մոտոհրաձիգները հետևակային շարասյան և ռազմական տեխնիկայով կատարելագործել են նախապատրաստական գործողություններ՝ դարանի մեջ ընկնելու և պայմանական հակառակորդի հարձակման ժամանակ: Նրանք հաղթահարել են ավելի քան 30 խոչընդոտ՝ խրամատներ, քարակույտեր, ավերված ճանապարհների հատվածներ և լեռնային գետահուներ:

Ուսումնամարտական խնդիրների կատարումը և խոչընդոտների հաղթահարումը ուղեկցվում էր պայմանական հակառակորդի կողմից ոչ մարտական կրակոցներով, ծխով, կրակով և պայթյունների նմանակումով:

Մարտականին հնարավորինս նմանեցված պայմաններում երթերի հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակներում ստորաբաժանումները ներդաշնակորեն գործելուն և ուսումնամարտական խնդիրներ կատարելուն նախապատրաստելը:

Վաշտերի երկկողմ մարտավարական վարժանքները ռուսական ռազմական բազայում անց են կացվում օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 15-ը: Դրանց ամեն օր մասնակցում է ավելի քան 500 զինծառայող և ներգրավված է մոտ 100 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը