ԵՐԵՎԱՆ,26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցի աստղ, ծագումով հայ ամերիկացի վենչուրային ներդրող, դերասան, պրոֆեսիոնալ պոկերի«արքա»Դեն Բիլզերյանը Հայաստան է գալիս:
Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը,այս մասին նա տեղեկացրել էTwitter-ի իր պաշտոնական էջում։«Մեկնում եմ Հայաստան, հետո՝ Թաիլանդ», - գրել է Բիլզերյանը: Այցի այլ մանրամասներ հայտնի չեն:
Պրոֆեսիոնալ պոկերումԴեն Բիլզերյանի առաջին մեծ հաջողությունը եղել է2009թ.-ին՝ Պոկերի միջազգային մրցախաղին։ Նա հայտնվել է այդ մրցախաղին նվիրված հեռուստատեսային շոուի 6 դրվագներում։ Դեն Բիլզերյան համարվում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկը:Նա իրեն անվանում է«պոկերի Բիլ Գեյթս»: Պոկեր խաղալովԲիլզերյանը 50 մլն դոլար է վաստակել:
«Instagram»-ումհայազգի միլիոնատիրոջ հետեւորդների թիվն անցնում է 10-ը միլիոնը: