Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսին՝ Ուրուգվայի Անկախության օրվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսին՝ Ուրուգվայի Անկախության օրվա կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսին Ուրուգվայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ-ուրուգվայական բարեկամական կապերն ամուր հիմք են հանդիսանում մեր երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում