Կառավարությունը կշարունակի վճարել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պահպանման ծախսերը 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 5 տարով կերկարաձգի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 23-ի նիստում:

Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Կառավարությունը որոշում է ՀՀկառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու» մասին որոշման և 2008-ի մայիսի 22-ի որոշման մեջ փոփոխություն կատարել, ըստ որի «10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «15 տարի ժամկետով» բառերով:

Այսպիսով՝ «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի որոշման հիմքով, «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 13.08.2008 թ. կնքվել է 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր:

Նշված տարածքը և 17 586 280 ՀՀ դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 13.08.2018 թ. ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Միաժամանակ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը («Պետական գույքի կառավարման կոմիտե») հատկացվել է 2000,0 հազ. դրամ:

Կոմիտեն տարածքի վարձատու «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերել վերոնշյալ տարածքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարով և նույն պայմաններով երկարաձգելու մասին նախնական համաձայնություն:

Ուստի, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականների, անհրաժեշտություն է առաջացել մշակելու և շրջանառության մեջ դնելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը»»:

Հայերեն Русский

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին