Կամո Արեյանը վստահեցնում է՝ Երևանի քաղաքապետարանի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը վստահեցնում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, որևէ շեղում չկա: Հայ-չինական դպրոցի բացման հանդիսավոր միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Կամո Արեյանն ընդգծեց, որ ամեն ինչ ընթանում է օրենքով սահմանված ընթացակարգով, ինքը կշարունակի կատարել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների՝ մինչև նոր ավագանու և քաղաքապետի ընտրությունները: «Ընտրությունների օրն արդեն որոշված է, Ընտրական օրենսգրքին համապատասխան կընթանան բոլոր գործընթացները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արեյանը:

Կամո Արեյանն ընդգծեց, որ մարդկային նորմալ հարաբերություններ ունի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ ընդգծելով, որ հրաժարականից հետո Տարոն Մարգարյանի հետ հանդիպում ունեցել է: «Այո, հանդիպել եմ Տարոն Մարգարյանի հետ: Դադարել են նրա լիազորությունները, սակայն կյանքը և մարդկային հարաբերությունները չեն դադարել»,- ասաց Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հարցին՝ քննարկվող թեկնածուներից ո՞ւմ է տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում, Կամո Արեյանը պատասխանեց, որ Երևանի ավագանու ընտրությունները դեռ առջևում են, իսկ իր տեսլականը նախընտրում է գաղտնի պահել:

Հայերեն English

Վիլեն Գաբրիելյանն առաջարկում է ստեղծել անվտանգային ոլորտի փորձագիտական հարթակ՝ ներգրավելով Հայաստանի և սփյուռքի փորձագետներին

Վատիկանի բարձրաստիճան դիվանագետը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է անցկացրել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-27/08/26

Լիլիթ Մակունցը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ

Ասիական ինդեքսներ - 27/08/26

Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը

Արսեն Թորոսյանը ներկայացրել է իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բարեփոխումների հաշվետվությունը

ՀՀ նախագահն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին

Ռուսաստանի ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս

ԿԸՀ-ն հաստատել է ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը