Հայաստանը և Իրանը կմնան բարեկամ երկրներ. դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ողջունելով դեսպանին՝ ԱԱԾ տնօրենը նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն:

Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ, ապա անդրադարձել երկու երկրների միջև համագործակցությանը: «Դեսպանը ևս հաստատեց, որ Հայաստանը և Իրանը եղել են ու կմնան բարեկամ երկրներ ու վստահություն հայտնեց, որ նախկինում հաստատված ամուր փոխգործակցությունը կշարունակվի ու ավելի կխորանա՝ ի նպաստ երկու երկրների շահերի: Ս. Սաջջադին նշեց, որ Իրանը Հայաստանի համար որևէ սահմանափակում չունի և այժմ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով համագործակցության արդեն գործող ոլորտներին՝ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ մոտեցում ունի զբոսաշրջության հիմնահարցերին, կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ վերջին տարիներին գրանցված մեծ հետաքրքրությունն ու ակտիվ հոսքը Հայաստան: Տնօրենը վստահեցրել է, որ արվում է ամեն հնարավոր բան զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար:

Ամփոփելով այցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին շնորհակալություն է հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար:

Հայերեն العربية English Русский

Փարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Ֆիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին

Սև Օհանյանն ու Փամելա և Էդվարդ Ավետիսյանները կարժանանան ՔՈԱՖ-ի հատուկ մրցանակների. Նյու Յորքում կկայանա հիմնադրամի Գալա երեկոն

ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը

Սրբուհի Գալյանը նախանշել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ռեզայիի և Վենսի միջև նախատեսվող հանդիպման մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի թիվ 130 դպրոցում քննարկել են երեխաների իրավունքներին առնչվող հարցեր