Հասարակական

Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախապես հերթագրված 26 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 23-ը: Ներկայացված հարցերը վերաբերվել են հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական, բարձրագույն կրթության ոլորտներին: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաև առաջարկություններ, որոնք վերաբերում են բնապահպանական կրթությանը, ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիզիկուլտուրայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:

Ընդունելության եկած քաղաքացիներից երկուսը մտահոգություն են հայտնել այլ երկրներից Հայաստան ներգաղթած երեխաների կրթության կազմակերպման, մասնավորապես կրթությունը համապատասխան դասարանում շարունակելու առնչությամբ:

Նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է գործող կարգերին և իրական նորմերին համապատասխան գտնել լուծումներ` երեխաների ներառումը կրթական նոր միջավայրում հնարավորինս արդյունավետ կազակերպելու համար:

Հանդիպման ընթացքում նախարարի կողմից քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, ինչպես նաև բարձրացված խնդիրներին ընթացք տալու նպատակով եղել են գրավոր և բանավոր հանձնարարականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում