Քաղաքականություն

Հայկ Մարությանը կարող է իրական փոփոխություններ բերել Երևանին. փոխվարչապետ Տիգրան Ավինյան

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը կարող է իրական փոփոխություններ բերել Երևանին. փոխվարչապետ Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանը կարող է լուրջ հաջողությունների հասնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փոխվարչապետը հայտնեց «Ազատության» ուղիղ եթերում հայտնեց

«Ինքս քվեարկել եմ Հայկ Մարությանի օգտին: Նա իր նոր դերում հայտնություն է լինելու հասարակության համար»,- ասաց փոխվարչապետը:

Տիգրան Ավինյանի խոսքով` Մարությանը ոչ միայն դերասան է, այլև պրոդյուսեր, և կարող է իր մասնագիտական ու կազմակերպչական հմտություններն օգտագործել Երևանի քաղաքապետի պաշտոնում:

«Մենք տեսել ենք Հայկ Մարության դերասանին, բայց հանրությունը դեռևս չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուին, որը շատ ուժեղ է: Նա կարող է իրական փոփոխություններ բերել Երևան քաղաքին»,- նշեց Ավինյանը:

Հուլիսի 29-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում որոշվել էր քաղաքապետի պաշտոնում առաջադրել Հայկ Մարությանի թեկնածությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում