Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ևս բողոք է ներկայացնելու Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալին կալանավորելու որոշման դեմ 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամ Հայկ Ալումյանը օգոստոսի 6-ին Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանները արդեն իսկ բողոք են ներկայացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ սկզբունքային առումով իր բողոքը չի տարբերվելու մյուս պաշտպանների ներկայացված բողոքից:

«Սկզբունքային առումով չի տարբերվելու, որովհետև մենք համակարծիք ենք այս հարցում, բայց ես էլ իմ սեփական փաստարկներն ունեմ փաստաբանների կողմից ներկայացված այդ նույն հիմնավորումներին և հանգամանքներին: Տարբերությունը փաստարկման ոճի և մոտեցումների մեջ է, բայց սկզբունքային առումով ոչ մի տարակարծություն չունենք»,- նշեց Ալումյանը:

Պաշտպանը կարծում է, որ Քոչարյանի կալանավորման խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքարկումը կքննվի այս շաբաթ:

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր էին ստորագրել 45 պատգամավոր, որոնց ճնշող մեծամասնությունը` «Հանրապետական» խմբակցությունից:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար