Սահմանադրության որևէ նորմ մյուսից բարձր չէ. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մեկնաբանում են ՀՔԾ պետի հարցազրույցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի` «Օրակարգ»-ին տված հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումն արդարացնելու փորձ են համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 4-ին հրավիրած ասուլիսում լրագրողներին հայտնեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ իրենք իրենց ելույթներում չեն ասել, թե անձն ունի բացարձակ անձեռնմխելիություն:

«Բացարձակ անձեռնմխելիություն ունի միայն գործող նախագահը, պաշտոնաթող նախագահը ունի ֆունկցիոնալ, կամ, ինչպես նշված է, իր կարգավիճակից բխող անձեռնմխելիություն: Այն բոլոր փորձերը, որոնք արվում են ցույց տալու, որ, եթե անձը կատարել է հանցագործություն ու հանցագործությունը չի բխում իր կարգավիճակից, ուրեմն նա չունի անձեռնմխելիություն, չեն կարող գոյություն ունենալ, որովհետև անձեռնմխելիությունը կդառնա անիմաստ ուղղակի, որովհետև, եթե հանցագործություն անձը չի կատարել, ուրեմն նրա անձեռնմխելիությունը պայմանավորված է մեկ այլ հոդվածով` անմեղության կանխավարկած, որով չի կարող պատասխանատվության ենթարկվել առանց մեղքի: Անձեռնմխելիության ինստիտուտի հիմնական մի մասը կայանում է նրանում, որ, եթե նույնիսկ անձը կատարել է որևէ հանցագործություն, բայց այն տեղավորվում է պաշտոնական կարգավիճակի մեջ, ապա անձը ազատվում է պատասխանատվությունից, ավելին` նաև հետապնդումից»,- ասաց Օրբելյանը:

Փաստաբանի խոսքով` Սահմանադրության մեջ որևէ նորմ մյուսի նկատմամբ գերակայություն չունի:

«Մեր Սահմանադրության մեջ որևէ տեղ չկա որևէ սահմանադրական նորմի գերակայություն մեկ այլ նորմի նկատմամբ: Ըստ էության՝ մենք տեսնում ենք, որ փորձ է կատարվում ասել, որ Սահմանադրության որևէ հոդվածներ ավելի բարձր են, մյուսները` ցածր, որը որևէ կերպ չի բխում Սահմանադրության մեկնաբանությունից»,- նշեց Արամ Օրբելյանը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը; Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:

Հայերեն Русский

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը