ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցչի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին՝ վերջինիս հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով Ելենա Միլոշևիչին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորեց ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը՝ Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում: Երկուստեք գոհունակությամբ նշվեցին վերջին տարիներին դպրոցական սննդի ապահովման ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողությունները և կուտակած մեծ փորձը, ինչն էլ 2016թ. սեպտեմբերին Հայաստանում Երեխաների սնուցման 18-րդ գլոբալ ֆորումի անցկացման առիթ էր դարձել:

Կողմերն ընդգծեցին, որ ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքում ՀՀ տարբեր մարզերում հազարավոր երեխաներ ապահովված են դպրոցական սննդով:

Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, որի նպատակների մեծ մասը վերաբերում է երեխաների և մայրերի առողջության ու սնուցման բարելավման խնդիրներին:

Զրուցակիցներն փոխշահավետ սերտ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը