ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել եզդիների ցեղասպանության չորրորդ տարելիցի կապակցությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի եզդիներն օգոստոսի 3-ին հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի այդ օրը Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին: Այդ կապակցությամբ օգոստոսի 3-ին Երեւանի Օղակաձեւ զբոսայգում՝ եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ էին հավաքվել եզդիական համայնքի, հասարակայնության ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը հավաքի մասնակիցներին ներկայացրել է խորհրդարանի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Ուղերձում ասվում է.

«Սիրելի եզդիներ, հարգելի ներկաներ, այսօր եւս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում ահաբեկչական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Այդ հրեշավոր հանցագործության չորրորդ տարելիցի օրը հայ ժողովուրդը եւ Հայաստանի իշխանությունները ոչ միայն զորակցություն են հայտնում եղբայր եզդի ժողովրդին, այլեւ վերահաստատում են իրենց վճռականությունը` շարունակելու պայքարը ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համար:

Սարսափելի է, բայց Հայոց ցեղասպանությունից հազիվ մեկ դար անց մի ողջ ժողովուրդ կիսեց արեւմտահայության ճակատագիրը եւ իր պատմական հայրենիքում ազգային ու կրոնական պատկանելության համար ենթարկվեց կոտորածների ու տեղահանության, ինչպես 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրությունում դատարկվում էին Վասպուրականի, Էրզրումի, Մուշի, Կարսի եւ մյուս նահանգների եզդիական բնակավայրերը:

Մենք նույն ճակատագիրն ենք ունեցել` միասին հայրենիք ենք կորցրել, 1918-ի մայիսին Սարդարապատում ու Բաշ-Ապարանում հայրենիք ենք պաշտպանել ու կրկին Հայաստան կերտել: Այն մեր ընդհանուր տունն է, ուր բոլոր պայմաններն ստեղծվել են եզդիների եւ Հայաստանում բնակվող մյուս ժողովուրդների բարօրության, զարգացման եւ ազգային ու մշակութային ինքնության պահպանման համար:

Ըստ այդմ, 2014 թվականին եզդի ժողովրդին պատուհասած դժբախտությանն առաջիններից մեկն արձագանքեց Հայաստանը եւ աշխարհի ամենաբարձր ատյաններում պահանջեց գործուն քայլեր ձեռնարկել մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունը դադարեցնելու համար:

Իսկ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը 2018 թվականի հունվարի 16-ին ճանաչեց այն որպես ցեղասպանություն եւ իր համերաշխությունը հայտնելով եզդի ժողովրդին` պահանջեց միջազգային կառուցակարգերի միջոցով հետապնդել ու հետաքննել կատարված հանցագործությունները, պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում ողջ եզդի ժողովրդին, կիսում ձեր վիշտը եւ խոնարհվում հազարավոր անմեղ զոհերի հիշատակի առջեւ:

Լիահույս եմ, որ հակառակ բոլոր փորձություններին` եզդի ժողովուրդը շարունակելուէ ապրել, զարգանալ եւ արարել»:

Հայերեն العربية English Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին