WhatsApp Business-ը գործարկել Է ընկերությունների համար վճարովի հաղորդագրությունների գործառույթը
1 րոպեի ընթերցում
![WhatsApp Business-ը գործարկել Է ընկերությունների համար վճարովի հաղորդագրությունների գործառույթը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/08/942567.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WhatsApp մեսենջերի Business գործարար տարբերակը կիրառության Է դրել ընկերությունների համար վճարովի հաղորդագրությունների գործառույթը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հավելվածի պաշտոնական կայքում օգոստոսի 1-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:
«Ընկերությունների համար որոշ հաղորդագրությունների առաքման ծառայությունները կլինեն վճարովի, այսպիսով, ընկերություններն ընտրողական կլինեն այն հարցում, թե ինչ հաղորդագրություններ ուղարկեն, իսկ ձեր չաթերում անկանոնություն չի լինի»,- ասված Է տեքստում: Ինչպես նշված Է, այդ գործառույթի կիրառումը կօգնի խուսափելու սպամի զանգվածային տարածումից:
Ինչպես նշել Է Reuters-ը, խոսքն, ամենայն հավանականությամբ, վերաբերում Է գովազդային եւ ծառայական հաղորդագրությունների առաքմանը: Գործակալության տվյալներով՝ այդ ծանուցումների արժեքը կտատանվի 0,5-ից մինչեւ 9 ցենտ՝ կախված երկրից:
WhatsApp-ը նաեւ ծանուցել Է ընկերությունների եւ դրանց սպասարկյալների միջեւ կապի մի քանի նոր միջոցների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: