Life

Daily Mail-ն անդրադարձել է դիմահարդար Գոհար Ավետիսյանի զարմանալի կերպարանափոխություններից մեկին

1 րոպեի ընթերցում

Daily Mail-ն անդրադարձել է դիմահարդար Գոհար Ավետիսյանի զարմանալի կերպարանափոխություններից մեկին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲրիտանականDaily Mailպարբերականն անդրադարձել է մոսկվայաբնակ հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանի գործունեությանը, որը հայտնի է դիմահարդարման միջոցով տարբեր մարդկանց զարմանալի կերպարանափոխման վերաբերյալ ուշագրավ տեսանյութերով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, պարբերականը ներկայացրել է 25-ամյա հայուհու մասնագիտական հմտության արդյունքում զարմանալիորեն կերպարանափոխված 63-ամյա ուզբեկ կնոջ մասին տեսանյութը:

Ավետիսյանը պատմել է, որ կնոջը դիմահարդարել է նրա ծննդյան օրը՝ վերջինիս որդու խնդրանքով՝ որպես նվեր: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը ապշում վերջնական արդյունքից ու չի կարողանում զսպել արցունքները:

Instagram-ում ավելի քան 5 մլն հետևորդ ունեցող Գոհար Ավետիսյանը նշել է, որ իր աշխատանքի միջոցով մարդկանց ավելի գեղեցիկ ու ինքնավստահ դարձնելը մեծ երջանկություն է համարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում