Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր կներկայացնեն կալանավորման որոշման դեմ բողոքը

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր կներկայացնեն կալանավորման որոշման դեմ բողոքը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր Վերաքննիչ դատարան են ներկայացնելու Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Բողոքը դեռևս չի ներկայացվել, բայց պլանավորվում է մինչ աշխատանքային օրվա վերջ մուտք անել: Բողոքը կներկայացնենք, հետո քննության արդյունքների հետ կապված ավելի մանրամասն ինֆորմացիա կլինի»,-ասաց նա:

Մեր հարցին, թե ինչ տրամադրվածություն ունի Ռոբերտ Քոչարյանը, Օրբելյանն ասաց, որ ունի նորմալ տրամադրվածություն, մարզվում է:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը; Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում