Փաստաբանը պարզաբանեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքը գրավի դիմաց որպես խափանման միջոց չընտրելու պատճառաբանությունը եղել է այն, որ նա Հայաստանից շատ է բացակայում և հնարավորություն ունի մեկնելու: Այդ մասին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

«Պատճառաբանվում էր, որ Քոչարյանը հարցաքննության չի ներկայացել հուլիսի սկզբին, սակայն այնտեղ չի գրվել, որ Քոչարյանն իր աշխատակազմի միջոցով հայտնել է, որ հուլիսի 26-ին է վերադառնալու արտասահմանից: Որպես պատճառ ներկայացվում է նաև այն, որ Քոչարյանը Հայաստանից շատ է բացակայում, որ հնարավորություն ունի մեկնելու հանրապետությունից: Իսկ ո՞վ չունի այդ հնարավորությունը: Եթե դու գտնում ես, որ նա կարող է մեկնել, բարի եղիր արգելանք դիր, որ չկարողանա մեկնել, ընտրիր այնպիսի խափանման միջոց, որ չկարողանա մեկնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ այս գործում կան շատ հանգամանքներ, որ պետք է դրված լիներ գործում:

«Կալանավորման որոշումն ընդունվում է՝ պատճառաբանելով, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարանի որոշումը եղել է ապօրինի ու վերջ: Բայց որոշման մեջ չի գրվում, որ ՍԴ-ի որոշումն այսպիսին է, այսպիսին, է: Շատ հանգամանքներ չի ներկայացվում մեզ, որոնք վկայում են Քոչարյանի արդարացման մասին»,- ասաց փաստաբանը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան